Կառավարությունը 327 մլն դրամ սուբսիդիա կտրամադրի «Հարավկովկասյան երկաթուղիներին»

Հայաստանի կառավարությունը 332 միլիոն դրամի չափով սուբսիդիա կտրամադրի ռուսական «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության հունիսի 20-ի նիստի օրակարգում։

Ըստ որոշման հիմնավորման՝ երկաթուղիները ռուսական ընկերությանը հանձնելու կոնցեսիոն պայմանագրի կետերով՝ պետությունը սուբսիդավորում է ուղևորափոխադրումների տարեկան վնասը՝ անկախ աուդիտորի կողմից այդ վնասների հաստատված հաշվարկների ներկայացման պարագայում: Սուբսիդիայի համաձայնեցված չափը կազմում է 2009-2010 թվականներին` 10 տոկոս, 2011-2012 թվականներին` 15 տոկոս, 2013 թվականին` 20 տոկոս, 2014-2015 թվականներին` 25 տոկոս, 2016 թվականից մինչև 2038 թվականը` 30 տոկոս:

Ըստ որոշման՝ սուբսիդիայի ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 332 միլիոն դրամ, բայց քանի որ բյուջեով նախատեսվել է 327-ը, մնացած 5,1 միլիոնը ձևակերպվել է որպես կրեդիտորական պարտք։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print