Իրանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության և Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրին:
Կառավարությունը հաստատել է ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի համաձայնագիրը
Տեղեկությունը հաղորդում է «Fars» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադորի Ջահրոմին:
«Նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի օրինագծի ստորագրմանը», – ասել է Ջահրոմին կառավարության նիստից հետո կայացած ասուլիսում:
Համաձայնագիրը ստորագրվել է նախորդ տարվա դեկտեմբերի վերջին։ Ավելի վաղ պայմանագիրը վավերացրել էր նաև Հայաստանը։