Մեքքայում ուխտագնացության ժամանակ մահացել է 577 մարդ. AFP

Սաուդյան Արաբիայում մահմեդականների Մեքքա (Հաջ) ուխտագնացության ժամանակ մահացել է 577 ուխտավոր, գրում է Associated France Press-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Գործակալության փոխանցմամ՝ նրանցից 323-ը Եգիպտոսի քաղաքացիներ են եղել, ովքեր մահացել են քաղաքում շոգից առաջացած հիվանդություններից։ Եվս 60 մահացածներ եղել են հորդանանցիներ (Հորդանանի իշխանությունները հայտարարել են 41 զոհվածի մասին)։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ հաջին մասնակցել է մոտ 1,8 միլիոն ուխտավոր։ Ըստ լրատվականի տվյալի՝ մասնակիցներից շատերը գրանցված չեն եղել, և նրանց ժամանումն առաջացրել է ուխտավորների ճամբարների գերբնակեցում: Նրանք չեն կարող մուտք գործել Սաուդյան Արաբիայի իշխանությունների տրամադրած օդորակիչներով տարածքներ, նաև երկար ժամանակ մնում են առանց ջրի ու սննդի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print