Հյուսիսային Կորեայից հետո Վլադիմիր Պուտինը Վիետնամ է մեկնել:
Նրան դիմավորել է երկրի նախագահ Տո Լամը:
Վլադիմիր Պուտինը Հանոյ է ժամանել Փհենյանից` ԿԺԴՀ կատարած այցի ավարտից հետո: Հանոյում Ռուսաստանի ղեկավարը բանակցություններ կվարի Վիետնամի ղեկավարների՝ Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի, նախագահ Տո Լամի, վարչապետ Ֆամ Մին տինի և Ազգային ժողովի նախագահ Չան Թհան Մանի հետ:
Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-վիետնամական համապարփակ ռազմավարական գործընկերության հարցերի ողջ շրջանակը: