Երկակի նշանակության ապրանքները առանց թույլտվության օդանավով ԵԱՏՄ երկրներ արտահանելու դեպքում պատիժ կսահմանվի

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց պատասխանատվության նորմեր սահմանել ՀՀ տարածքից ԵՏՄ անդամ երկիր օդային տրանսպորտով Կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝ առանց համապատասխան թույլտվությունների արտահանման  դեպքում:

Հիմնավորման մեջ նշվում է. «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքով Կառավարությանը վերապահված է լիազորող նորմեր սահմանելու այն զգայուն ապրանքատեսակների ցանկը,  որոնք որոշակի վերափոխման արդյունքում կարող են հանդիսանալ այդ օրենքի իմաստով հսկվող ապրանքներ։

Ընդ որում, զգայուն համարվող այդ ապրանքների արտահանումը Հայաստանից կամ դրանց տարանցիկ փոխադրումը, անկախ այն հանգամանքից տվյալ պահին հանդիսանում են հսկվող ապրանքներ թե ոչ, պետք է իրականացվեն օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով տրամադրված թույլտվության հիման վրա:

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված են ՀՀ ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն այն ապրանքների ցանկը, որոնք որոշակի վերափոխման արդյունքում կարող են հանդիսանալ օրենքի իմաստով հսկվող ապրանքներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print