ԵԱԶԲ-ն կանխատեսում է, որ Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 7,5%-ով

Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների կարծիքով, 2024 թվականին Հայաստանում ՀՆԱ-ի աճը կկազմի 7,5%։

ԵԱԶԲ-ի «Մակրոտնտեսական կանխատեսման» մեջ նշվում է, որ Բելառուսում աճը կկազմի 3,4%, Ղազախստանում` 5%, Ղրղզստանում` 5,5%, Ռուսաստանում` 3,0% եւ Տաջիկստանում` 8,0%:

«Հայաստանում, Ղրղզստանում եւ Տաջիկստանում ներքին ուժեղ պահանջարկը եւ հիմնական մետաղների արտահանման աճը 2024 թվականի սկզբին ապահովել են աճի բարձր տեմպեր»,- ասվում է փաստաթղթում։

«Մակրոտնտեսական կանխատեսման» մեջ նշվում է, որ ԵԱՏՄ-ում գնաճի պատկերը մնում է տարասեռ. Ռուսաստանն ու Ղազախստանն առնչվում են գնաճային բարձր ճնշման հետ, Հայաստանում պահպանվում է ցածր գնաճ, իսկ Ղրղզստանում եւ Տաջիկստանում գնաճը կարող է թիրախի ստորին սահմանից ցածր լինել։

Հայաստանում 2024 թվականին գնաճը կանխատեսվում է 1,5%-ի սահմաններում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print