Ռուսական կողմը հուլիսի 19-ին ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում նիստ կանցկացնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) միջև համագործակցության թեմայով։
«Ռուսաստանը, որպես այդ նիստի նախագահող, իսկ հուլիսին էլ Անվտանգության խորհրդի նախագահ, առաջարկել է այս թեման, և այն հավանության է արժանացել։ Մենք հրավիրել ենք այդ նիստին ելույթ ունենալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին»,– ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։