Ռուսաստանի ՀՕՊ հերթապահ միջոցների ուժերը Ղրիմի, ինչպես նաև Սև ծովի ջրային տարածքի վրա որսացել և ոչնչացրել են 70 ԱԹՍ, ևս 43 անօդաչու սարք խոցվել է Կրասնոդարի երկրամասում, մեկ անօդաչու սարք՝ Վոլգոգրադի մարզում՝ հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Նշվում է նաև, որ Սև ծովի հյուսիսարևմտյան մասում ռուսական ավիացիան ոչնչացրել է Ուկրաինայի վեց ինքնակառավարվող մոտորանավակ։
Ուկրաինայի Գլխավոր շտաբից էլ հայտնել են, որ գիշերը ԱԹՍ-ներով հարձակում է իրականացվել Աֆիպսկի, Իլսկի, Կրասնոդարի և Աստրախանի նավթավերամշակման գործարանների վրա։ ԳՇ տվյալով՝ հարձակման է ենթարկվել նաև վառելիքաքսուքային նյութերի պահեստը Տամբովի մարզում, ինչպես նաև Ադիգեայի Հանրապետությունում գտնվող «Էնեմսկայա» նավթաբազան:
Ուկրաինական կողմի տվյալով՝ հարվածներ են հասցվել նաև Բրյանսկում և Ղրիմում ռադիոէլեկտրոնային հետախուզության ռադիոտեղորոշիչ կայաններին և կենտրոններին: