Այսօր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, որի հետևանքով մանկահասակ երեխա է մահացել, կա ևս երկու տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ այսօր` ժամը 16:15-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհյատ հանգամանքներում, բախվել է հողաթմբին ու մի քանի պտույտ շրջվել:
«Վթարի հետևանքով մոտ 2 տարեկան երեխան մահացել է, իսկ 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն»,–գրում է կայքը։
Վթարի փաստով Սպիտակի քնչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը վարորդի երեխաներն են: