Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամը նախաձեռնել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում գտնվող ըմպելասրահ հուշարձան-շենքի վերականգնում և ըմպելասրահին կից այգու ճեմուղիների վերակառուցում, հայտնում է hetq.am-ը։
Այս ամենը պետք է իրականացնի «Արմստրոյ» ՍՊԸ-ն: Ընկերությունը նախագծի այլընտրանքներ է առաջարկել, մասնավորապես`
ա/ իրականացնել հուշարձան շենքի միայն արտաքին տեսքի` պատերի վերականգնում: Այս տարբերակի առավելություններ դիտարկվել են շինաշխատանքների ծավալները և համապատասխա ֆինանսական ներդրումների ծավալները, որոնք կլինեն ավելի փոքր ,վերականգնման աշխատանքների տևողությունը կլինի կարճաժամկետ: Սակայն որպես թերություն բերվել է այն փաստարկը, որ այս տարբեակի իրագործման դեպքում վերակառուցման աշխատանքները լիաարժեքորեն չեն իրականացվի և չի ապահովվի հուշարձան-շենքի երկարակեցությունը:
բ/ Երկրորդ տարբեակի դեպքում իրականացվելու է ըմպելասրահի հուշարձան շենքի վերականգնում` հենապատի կառուցմամբ և ըմպելասրահին կից այգում ճեմուղիների վերակառուցմամբ: Սակայն այս տարբեակի թերություններն էլ ծախսերի ավելի բարձր մակարդակն է, շինաշխատանքների երկար տևողությունը և մի քանի ծառերի հատումը: Մինչդեռ որպես առավելություն նշվում է այն հանգամանքը, որ այս տարբերակի իրականացման պարագայում հուշարձան-շենքը լիարժեք կվերկանգնվի և կապահովվի դրա երկարակեցությունը:
Այս տարբերակները վելուծելուց հետո ընտրվել է երկրորդը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։