Վարդենուտ գյուղի բնակիչները փակել են Երևան-Ապարան ճանապարհը

Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչներն այսօր առավոտից փակել են Երևան–Ապարան ճանապարհը։

Նրանք ճանապարհ էին փակել նաև այս տարվա մարտին` բողոքելով, որ «ՌԻԴ» ընկերությունը փորձում է գնել իրենց պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ` վճարելով ընդամենը 300 դրամ 1քմ մետրի համար։

ՀՀ կառավարության` 2023 թ. մարտի 2–ի որոշմամբ «ՌԻԴ» ՍՊԸ կողմից ներկայացված` ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման և ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագիրը իրականացնելու նպատակով մի շարք հողամասեր հանրային գերակա շահ են ճանաչվել։ Վարդենուտ գյուղի հողատարածքներից հանրային գերակա շահ է ճանաչվել 110 հա հողատարածք։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print