Վիգեն Սարգսյանի «Ես եմ» ծրագրին կփոխարինի Պապիկյանի «Պաշտպան հայրենյացը»․ «Հրապարակ»

Երեկ, կառավարության նիստում հավանություն է տրվել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է պայմանագրային զինծառայության նոր համակարգը, որը կոչվում է «Պաշտպան հայրենյաց» եւ որն էլ կփոխարինի նախկին նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ներդրված «Ես եմ» ծրագրին։ Պապիկյանի ծրագիրը ենթադրում է, որ պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո զինվորը կարող է ծառայության պայմանները փոխել եւ դառնալ պայմանագրային զինծառայող՝ պետության հետ կնքելով 5 տարով պայմանագիր։ Պապիկյանը, սակայն, շատ հետաքրքիր մի հանգամանք էլ է սահմանել․ եթե զինվորը որոշի «Պաշտպան հայրենյաց» ծրագրով անցնել իր ծառայությունը եւ, օրինակ, 4 տարի անց փոշմանի, ապա նա ստիպված կլինի եւս 1 տարի 6 ամիս ծառայել որպես ժամկետային զինծառայող»։

Ծրագրի ներդրմամբ նախատեսվում է դադարեցնել «Ես եմ» ծրագիրը, որի շրջանակներում, ըստ կառավարության, այժմ ծառայում է ընդամենը 2 զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023թ. հունվարին:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print