Անցած 3 օրում արձանագրվել է 46 ՃՏՊ. 6 մարդ զոհվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 21-24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 183 դեպք:

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 25, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 19, պաշտոնեական կեղծիքի՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 16, թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 12, հոգեկան ներգործության՝ 11, բնակարանային գողության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5-ական, խուլիգանության, ինքնիրավչության և սառը զենքի հայտնաբերման՝ 3-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կաշառակերության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, անհետաձգելի միջամտության որոշման կամ պաշտպանական որոշումը չկատարելու, շրջանառությունն արգելված թփեր, բույսեր աճեցնելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ինքնավնասման, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, փաստաթղթեր կեղծելու ու դատական ակտը չկատարելու՝ 2-ական, ավազակության, կողոպուտի, պետական ունեցվածքի գողության, վստահված գույքը հափշտակելու, շորթման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, թմրամիջոցի մաքսանենգության, սուտ մատնության, արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքի, պաշտոնատար անձի կողմից իր վրա դրված պարտականությունները դիտավորյալ չկատարելու, շրջակա միջավայրին վնաս պատճառելու, անձին ազատությունից ապօրինի զրկելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, 16 տարին չլրացած անձին սեռական հարաբերություն առաջարկելու և անառակաբարո գործողություններ կատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և ավազակության 2-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 46 պատահար. 6 մարդ զոհվել է, 61-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print