ԱՊՀ երկրների վարչապետների նիստ․ մեկնարկը տրված է

Աստանայում մեկնարկած ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացնում է Հայաստանը։

Քիչ առաջ Աստանայում մեկնարկել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների նիստը: Վարչապետները ավելի քան տասը հարց պետք է քննարկեն։

SputnikԱրմենիայի փոխանցմամբ՝ նիստից առաջ մասնակիցները հանդիպել են Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Նիստը նեղ և ընդլայնված կազմով է, որի արդյունքում փաստաթղթերի ստորագրում է նախատեսվում։

Ենթադրվում է, որ վարչապետները կարծիքներ կփոխանակեն տնտեսական փոխգործակցության արդիական թեմաների շուրջ։ Նրանք նաև կքննարկեն ազատ առևտրի համաձայնագրի, հաստատությունների գործունեության և ներդրումների իրականացման, սանիտարահամաճարակային բնույթի հանրային առողջության արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման համաձայնագրի վերաբերյալ հարցեր:

Հայաստանը Աստանայում ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print