Հայաստանը պատրաստ է Սոչիում հաստատել ՌԴ-ի ներկայացրած առաջարկները․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանը կաջակցի իր` նախկինում ներկայացրած Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքներին առնչվող առաջարկներին։

«Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա և պատրաստ է դա հաստատել Սոչիում։ Հուսով ենք, որ Ռուսաստանը կպաշտպանի իր առաջարկները»,-գրել է վարչաետը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print