Հայաստանցի պատանի շախմատիստները միանձնյա առաջատար են

Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության չորս խաղափուլերից հետո Հայաստանի թիմը միանձնյա ստանձնել է մրցաշարի առաջատարությունը։

Այս մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Չորրորդ խաղափուլում մեր շախմատիստները 2.5:1.5 հաշվով հաղթել են մրցաշարի վարկանիշային առաջատար Իսրայելի հավաքականին։ Թիմին հաղթական միավորներ բերել են Էմին Օհանյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը։  Էրիկ Գասպարյանը խաղացել է ոչ-ոքի, իսկ Արսեն Դավթյանը պարտություն կրել։

Հիշեցնենք, որ հինգերորդ խաղափուլում մեր պատանիները մրցելու են Լեհաստանի թիմի դեմ: Հայաստանի թիմը 3,5 միավորով առաջատարն է։ Գերմանիան, Իսրայելն ու Լեհաստանը հետ են կեսական միավոր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print