Ճապոնիայում առաջին Թումո կենտրոնը կբացվի 2025 թվականին

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը տեղեկացնում է, որ Ճապոնիայի Տակասակի քաղաքում Թումոյի ղեկավարներ Մարի Լու Փափազյանը և Բեկոր Փափազյանը և Գունմա պերֆեկտուրայի նահանգապետ Իչիտա Յամամոտոն ստորագրել են համաձայնագիր, ըստ որի Ճապոնիայում առաջին Թումո կենտրոնը՝ Թումո Գունման դռները կբացի գալիք տարվա ամռանը:

«Համոզված եմ, որ Թումո Գունման կդառնա մեր երկրում բազմաթիվ Թումո կենտրոններից առաջինը և ճանապարհ կհարթի դեպի ավելի ամուր ՏՏ հարաբերություններ Հայաստանի և Ճապոնիայի միջև», — ընդգծել է պարոն Յամամոտոն: 

Թումոյի հեղինակային կրթական ծրագրի կիրառմամբ՝ կենտրոնը 21-րդ դարի հմտություններով կապահովի 1000 պատանիների: 

«Թումոն սովորելու մասին է: Մեզ համար կարևոր է ինչպես ճապոնացի պատանիներին սովորելու նոր հնարավորություններ ընձեռելը, այնպես էլ միջազգային գործընկերներից սովորելը», — նշել է Թումոյի զարգացման տնօրեն Բեկոր Փափազյանը:  

Ներկայում Թումո կենտրոններ են գործում աշխարհի ութ քաղաքներում՝ Փարիզում, Լիոնում, Բեռլինում, Մանհեյմում, Կոիմբրայում, Կիևում, Տիրանայում և Բեյրութում: Նախատեսվում է նաև բացել նոր կենտրոններ Ամստերդամում, Լոս Անջելեսում և մի քանի այլ քաղաքներում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print