Այսօր թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է: Առողջապահության նախարարությունը այդ առիթով հաղորդագրություն է տարածել.
«Թմրամիջոցներն առաջացնում են ծանր կախվածության համախտանիշ՝ խիստ բացասական հետևանքներով։
Կարճ ժամանակում թմրամիջոցներ օգտագործողը կորցնում է`
- հմտությունները.
- հետաքրքրությունները.
- հոգեկան առողջությունը.
- ֆիզիկական առողջությունը:
Թմրամիջոցները սպառնալիք են յուրաքանչյուր քաղաքացու, նրա ընտանիքի, հասարակության անվտանգության համար։
Բուժումը հաճախ պահանջում է ոչ միայն թմրաբանական, այլև` հոգեբուժական օգնության տրամադրում:
Զե՛րծ մնացեք թմրամիջոցներից, դրանք վտանգավոր են առողջության և կյանքի համար»,- նշված է հաղորդագրությունում։