Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել․ Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել։ Այդ մասին Թբիլիսիում Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլու հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:

«Չլուծված հարցերի թիվը զգալիորեն նվազել է»,- հավելել է Ջեյհուն Բայրամովը:

Նրա խոսքով՝ շարունակվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատումը։ Բայրամովն ընդգծել է՝ մոտ ապագայում սպասվում են հերթական դրական քայլերը։

Դարչիաշվիլին իր հերթին նշել է, որ Վրաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի բարեկեցության համար կարևոր է Թբիլիսիի և Բաքվի ռազմավարական համագործակցությունը:

«Վրաստանն ու Ադրբեջանը աջակցում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, համագործակցում են տարբեր ձևաչափերով։ Երկու երկրների միջև հաջողությամբ շարունակվում է համագործակցությունը էներգետիկ, տրանսպորտային ոլորտներում»,- նշել է Վրաստանի ԱԳ նախարարը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print