Պրահայից Բուդապեշտ մեկնող գնացքը բախվել է ավտոբուսի․ կան զոհեր

Պրահայից Բուդապեշտ մեկնող մարդատար գնացքը Սլովակիայի հարավում, Նովե Զամկի քաղաքի մոտակայքում, մխրճվել է ավտոբուսի մեջ, վթարի հետևանքով առնվազն յոթ մարդ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել, հայտնում է Սլովակիայի փրկարար ծառայությունը։

Ավտոբուսում ինը մարդ է եղել, այդ թվում՝ վարորդը։ Mynovezamky-ն գրում է, որ ավտոբուսը հարվածից երկու մասի է կիսվել։ Վթարի հետևանքով գնացքի լոկոմոտիվը հրդեհվել է, վարորդը վիրավորվել է։ Տարբեր տեղեկությունների համաձայն՝ գնացքում եղել է 100-ից 200 մարդ։ Նրանցից ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print