Հայտնի են Իրանի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները

Արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Իրանում կկայանա հուլիսի 5-ին։ Այս մասին այսօր Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վադիդին։

Նախարարի խոսքով՝ երկրորդ փուլ անցած երկու թեկնածուները՝ Մասուդ Փեզեշքիանը և Սաեդ Ջալիլին վաղվանցի արդեն կարող են սկսել քարոզարշավը։ Այն տևելու է ընդամենը չորս օր՝ մինչև հուլիսի 3-ը։

Ընտրությունների նախնական արդյունքներն են՝

Մասուդ Փեզեշկիան – 10.415.991 ձայն
Սաիդ Ջալիլի – 9.473.298 ձայն
Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ – 3.383. 340 ձայն
Մուստաֆա Փուրմոհամմադի – 206.397 ձայն

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print