Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հունիսի 29-ին, ժամը 23:35-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 135-րդ կմ-ին բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Գ., ծնված 1991 թ.) և «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ. Թ.). «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներն արգելափակվել են ավտոմեքենայում, կա գազի արտահոսք:

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Հ. Հ.-ի (ծնված 1992 թ.) դին, վարորդին և ուղևոր Ա. Ս.-ին (ծնված 1998 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ դին՝ դի տեղափոխող ավտոմեքենային։

Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print