Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանի արտահերթ ընտրության քվեարկությունը

Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանի արտահերթ ընտրության առաջին փուլը։

Երկրորդ փուլը նշանակված է հուլիսի 7-ին: Այն կարող է պատմական հաղթանակ բերել ծայրահեղ աջ «Ազգային միավորմանը»:

Ֆրանսիացիները երկու փուլում պետք է ընտրեն 577 պատգամավորի:

Պայքարը ծավալվում է երեք հիմնական ուժերի միջեւ։

Վերջին հարցումների համաձայն՝ առաջատարն «Ազգային միավորումն» է՝ ձայների 37 տոկոսով, որին հաջորդում է ձախ կուսակցությունների նորաստեղծ «Նոր ժողովրդական ճակատը»՝ ձայների 28 տոկոսով, նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան՝ «Միասինը», կարող է ստանալ ձայների 20 տոկոսը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ազգային ժողովը լուծարելու և նոր ընտրություն անցկացնելու հայտարարությունն արել է, երբ հայտնի է դարձել, որ Ֆրանսիայում Եվրախորհրդարանի պատգամավորների ընտրությունում մեծ տարբերությամբ հաղթում է Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցությունը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print