Հայ բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցուն ու Եվրոպայի այս առաջնությունում Հայաստանն առաջին չեմպիոնն ունի, հայտնում է Հայստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«48 կգ քաշային Սիմոն Սիմոնյանը գրագետ մենամարտով պարտության մատնեց Նիհատ Գասիմովին ու բարձրացավ պատվո հարթակի ամենավերին աստիճանին։ Մրցավայրում մեր մարզիկներին աջակցում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը»։