«ՆերՈւժ» ծրագրին մասնակցելու հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է

«ՆերՈւժ» ծրագրին մասնակցելու հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հուլիսի 15-ը։ Այս մասին տեղեկացնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Այժմ ապագա ներուժցիները կունենան ավելի շատ ժամանակ հայտերը վերջնականացնելու և դրանք առավել մրցունակ դարձնելու»,- Ֆեյսբուքի էջում գրել է Հայրապետյանը:

Գրանցման հայտ՝ https://gust.com/programs/neruzh-5-0:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print