Կալանավորվել է Աշտարակ ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Նշենք, որ բժշկական կենտրոնի տնօրենը կալանավորվել է մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում բացի ԲԿ տնօրենից, մեղադրանք է ներկայացվել ևս երկու անձի։
Նշված խնդրի մանրամասներին Հակակոռուպցիոն կոմիտեն կանդրադառնա նախատեսվող հայտարարությամբ։