Ֆրանսիայում պատրաստվում են խորհրդարանի ընտրության երկրորդ փուլին

Ֆրանսիայի ՆԳՆ-ն հրապարակել է խորհրդարանի ընտրության առաջին փուլի վերջնական արդյունքները։ Ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորումը»՝ հանրապետականների առաջնորդ Էրիկ Սիոտիի հետ դաշինքով, ստացել է ձայների 33,1%-ը։ Երկրորդ տեղում «Նոր ժողովրդական ճակատ» ձախ կոալիցիան է՝ 28 տոկոս, իսկ նախագահ Մակրոնի «Միասին հանուն հանրապետության» կենտրոնամետ դաշինքը ստացել է ընդամենը 20 տոկոս ձայն։

Կիրակի անցկացված քվեարկությունը տեղի է ունեցել ընտրողների բարձր մասնակցությամբ (66,7%): Շատ դեպքերում, և՛ մակրոնիստները, և՛ ձախերի ներկայացուցիչները մտադիր են դուրս գալ երկրորդ փուլի մրցավազքից՝ հօգուտ միմյանց և ընտրողներին կոչ են արել «վերախմբավորվել», որպեսզի ծայրահեղ աջերի թեկնածուներին դուրս մղեն պայքարից:

Մի քանի հազար ձախակողմյան կողմնակից էլ ցույց է անցկացրել Փարիզի` Հանրապետության հրապարակում՝ ի նշան բողոքի ծայրահեղ աջերի ուժեղացման։ Euronews-ը հայտնում է, որ հանրահավաքի մասնակիցները վանկարկել են հակաֆաշիստական ​​կարգախոսներ։

Քվեարկությունը տեղի կունենա կիրակի՝ հուլիսի 7-ին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print