ՆԱՏՕ-ն Չինաստանին հակառակորդ չի համարում, սակայն համոզված է, որ Պեկինը մարտահրավեր է ներկայացնում․ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը․ «ՆԱՏՕ-ն Չինաստանին հակառակորդ չի համարում, սակայն այն մարտահրավեր է նետում մեր արժեքներին, շահերին, անվտանգությանը»,- ասել է դաշինքի ղեկավարը։ Այդ մասին Ստոլտենբերգը ելույթ է ունեցել ԱՄՆ Վիլսոն կենտրոնում։
Ստոլտենբերգը նաև նշել է, որ Չինաստանը վտանգ է ներկայացնում Թայվանի և հարևան երկրների համար։ Նա կասկած է հայտնել, որ Չինաստանը Ռուսաստանին ռազմական աջակցություն է ցուցաբերում, և հայտարարել, որ «Պեկինը բորբոքում է երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ամենամեծ պատերազմը և միևնույն ժամանակ ցանկանում լավ հարաբերություններ պահպանել Արևմուտքի հետ»: