Երկուշաբթի Շվեդիայում ուժի մեջ է մտել օրենք, որը թույլ է տալիս տատիկներին եւ պապիկներին վճարովի արձակուրդ վերցնել թոռներին խնամելու համար երեխայի կյանքի առաջին տարվա երեք ամսվա համար, տեղեկացրել է AP գործակալությունը։
Դա տեղի է ունեցել այն բանից 50 տարի հետո, երբ սկանդինավյան երկիրը դարձել է առաջինն աշխարհում, որը ոչ միայն մայրիկների, այլեւ հայրիկների վճարովի արձակուրդ է մտցրել երեխաներին խնամելու համար։
Օրենքի համաձայն՝ ծնողները կարող են իրենց երեխայի խնամքի նպաստի մի մասը տալ տատիկներին եւ պապիկներին։
Սոցիալական ապահովագրության գործակալության (պետական մարմին, որը կարգավորում է սոցիալական ապահովագրության համակարգը) տվյալներով՝ ծնողները կարող են փոխանցել առավելագույնը 45 օր, այն դեպքում, երբ միայնակ հայրը կարող է փոխանցել 90 օր։
Շվեդիայում պետական նպաստը վճարվում է 480 օրվա ընթացքում կամ մոտ 16 ամիս յուրաքանչյուր երեխայի համար։ Դրանցից փոխհատուցումը 390 օրվա համար հաշվարկվում է մարդու լրիվ եկամուտի հիման վրա, այն դեպքում, երբ մնացած 90 օրվա համար մարդիկ ստանում են ամրագրված գումար՝ օրական 180 կրոնի (17 դոլար) չափով։
Շվեդիայում գոյություն ունեն նաեւ այլ արտոնություններ ծնողների համար. նրանք կարող են աշխատել կրճատված աշխատանքային օրով, մինչեւ որ երեխան դառնա 8 տարեկան, իսկ պետական ծառայողները կարող են աշխատել կրճատված աշխատանքային օրով, մինչեւ որ երեխան դառնա 12 տարեկան։