Ադրբեջանցիները կողմ են Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը

Հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի դրական դինամիկան՝ Ադրբեջանի Սոցիալական հետազոտությունների կենտրոնը (CSR) հարցումներ է անցկացրել բնակչության շրջանում՝ պարզելու հանրային կարծիքն այս հարցում։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դուք աջակցո՞ւմ եք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ հարցվածների 83.8%-ը պատասխանել է «այո, կողմնակից եմ», 13.5%-ը՝ «ոչ, չեմ պաշտպանում», հարցվածների 2.7%-ը դժվարացել է կարծիք հայտնել այս հարցի վերաբերյալ։

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հասարակությունը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ նշում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հարցումները անցկացվել են 2024 թվականի հունիսի 10-ից հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում, 18 տարեկան և բարձր տարիքային խմբում, 1152 անձանց շրջանում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print