Շոգն էական ազդեցություն կարող է ունենալ սրտանոթային համակարգի վրա

Շոգն էական ազդեցություն կարող է ունենալ սրտանոթային համակարգի վրա, հայտնում են առողջապահության նախարարությունից։

Սրտի ծանրաբեռնվածության ավելացում. բարձր ջերմաստիճանը կարող է հանգեցնել անոթների լայնացման, ինչը ժամանակավորապես նվազեցնում է արյան ճնշումը:

Սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար այն կարող է վտանգավոր լինել դեպի սիրտ և այլ կենսական կարևոր օրգաններ արյան հոսքի հնարավոր նվազման պատճառով։

Սրտանոթային հիվանդությունների ռիսկ. նախկինում որոշակի խնդիրներ ունեցած անձինք (օրինակ` զարկերակային գերճնշում կամ կորոնար զարկերակների հիվանդություն) բարդությունների ավելի մեծ ռիսկ ունեն: Ախտանիշները կարող են սրվել և մեծացնել սրտային նոպաների հավանականությունը:

Ջրազրկում. շոգ եղանակին մեծ է ջրազրկման վտանգը, հատկապես, եթե մարդը բավարար քանակությամբ հեղուկ չի խմում: Այն կարող է հանգեցնել արյան խտացման, մեծացնել սրտի վրա ծանրաբեռնվածության և թրոմբագոյացման ռիսկը:

Նախազգուշական միջոցներ բարդություններից խուսափելու համար.

  • շոգին խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից,
  • թեթև և բաց գույնի հագուստ կրել և հնարավորության դեպքում մնալ զով վայրերում,
  • լրացուցիչ նախազգուշական միջոցների մասին խորհրդակցել բժշկի հետ:
Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print