Ընթացքի մեջ գտնվող մեքենայում պայթյուն է տեղի ունեցել․ կան տուժածներ

Հուլիսի 8-ին, ժամը 13:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Լուսավորչի փողոցում ավտոմեքենա է պայթել, ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ընթացքի մեջ գտնվող «Nissan» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1992 թ.) գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք, որն ուղեկցվել է պայթյունով և հրդեհի բռնկմամբ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն ու ուղևորը (Ա. Մ., ծնված 1966 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Փրկարարներն իրականացրել են ավտոմեքենայի հովացման, ավտոճանապարհի լվացման աշխատանքներ և հերթապահել՝ մինչ գազի բալոնի պարպվելը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print