Հայաստանում աղքատության մակարդակը 2023 թ–ին նվազել է 1 %–ով

ՀՀ–ում աղքատության մակարդակը 2023 թվականին 2022 թ–ի համեմատ 1 %–ով իջել է` կազմելով 23.7 %։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն` ներկայացնելով «2023 թ–ի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության» հիմնական արդյունքները:

Կոմիտեի ամփոփ տվյալների համաձայն` ծայրահեղ աղքատության մակարդակը 2023 թ–ին իջել է 0.1 %–ով` կազմելով 1.1 %։

2023 թվականին, 2022–ի համեմատ, աղքատության մակարդակն ընդհանուր ցուցանիշների մեջ ավելի բարձր է եղել գյուղական համայնքներում. եթե ՀՀ քաղաքներում աղքատության շեմը եղել է 21.5 % (2022 թ–ին եղել է 22.1 %), ապա գյուղերում այն կազմել է 27 % (2022 թ–ին եղել է 29 %):

Կոմիտեից նաև հայտնում են, որ հետազոտության արդյունքներով ստացվող բոլոր ցուցանիշները կհրապարակվեն այս տարվա նոյեմբերին՝ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը 2024 թ–ին» վիճակագրական–վերլուծական զեկույցում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print