Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Խերարդո Միլեյին Անկախության տոնի առթիվ:
Ուղերձում ասված է.
«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ:
Վստահ եմ, որ մեր երկրների միջև առկա փոխգործակցությունը՝ հիմնված դարավոր բարեկամության ավանդույթների և ընդհանուր արժեքների վրա, կշարունակի սերտանալ՝ ի նպաստ մեր երկու երկրների և ժողովուրդների բարօրության:
Օգտվելով առիթից՝ վերստին հաստատում եմ Ձեզ 2025 թվականին Հայաստանում հյուրընկալելու պատրաստակամությունը»: