Հրապարակվել է եռակողմ հանդիպման վերջնարդյունքները

Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրվել է Սոչիում այսօր տեղի ունեցած եռակողմ հանդիպման հայտարարության տեքստը, տեղեկությունը փոխանցում է Sputnik Արմենիան։ Ներքոնշյալ ներկայացնում ենք հայտարարության հիմնական դրույթները՝

  • Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Սոչիում նշել են ռուս խաղաղապահների առանցքային ներդրումը Լեռնային Ղարաբաղում:
  • Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը խստորեն պահպանել այս բոլոր պայմանավորվածությունները ի շահ ադրբեջանա-հայկական հարաբերությունների համապարփակ կարգավորման, ապահովելու խաղաղություն, կայունություն, անվտանգություն և Հարավային Կովկասի կայուն տնտեսական զարգացում։
  • Պայմանավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի։
  • Շեշտվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրերի կնքմանը ակտիվորեն նախապատրաստվելու կարևորությունը տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։
Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print