ՆԳ նախարարը Կապանում հանդիպում կունենա քաղաքացիների հետ

Հուլիսի 11-ին՝ ժամը 15.00-ին, Կապանում ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը կհանդիպի քաղաքացիների հետ։

Ընդունելությունը տեղի կունենա ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում  (ք․ Կապան, Մ. Հարությունյան փող., 1ա շենք)։

Ընդունելությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները 14.45-ին կարող են անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print