🎥Իսպանիա-Ֆրանսիա. Յամալի առաջին գոլը, Կունդեի ինքնագոլը

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին բացել է հաշիվը Եվրո 2024-ի կիսաեզրափակչի՝ Իսպանիայի հետ հանդիպումը:

Մուանին աչքի է ընկել խաղի 9-րդ րոպեին` գլխի հարվածով գրավելով մրցակցի դարպասը:

Րոպեներ անց Իսպանիայի հավաքականի կազմում պատասխան գնդակը՝ 25 մետրից կատարած փայլուն հարվածով հեղինակել է 16-ամյա Լամին Յամալը՝ խփելով իր առաջին գոլը Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ում:

24-րդ րոպեին Իսպանիայի հավաքականի հերթական գրոհի արդյունքում խառը իրավիճակում ֆրանսիացիների կազմում սեփական դարպասը գրավել է Ժուել Կունդեն:

armsport.am

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print