Ucom-ում այս պահին ֆիքսված ծառայությունների հետ կապված ընդհանուր խնդիր է առկա. Radar Armenia-ն տեղեկացավ Ucom ընկերությունից։
«Կարգավորման հստակ ժամկետ չենք կարող նշել։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը և խնդրում ենք սպասել»։
Հիշեցնենք՝ Team Telecom Armenia-ից ևս հայտնել էին, որ ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում մի քանի տեղում վնասվել են մեր ընկերության միջազգային կապուղիները, ինչի հետևանքով առկա է ֆիքսված ու բջջային ինտերնետի ծառայությունների հասանելիության սահմանափակում: