ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին․ Գալուզին

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին․

«Հայաստանում նախընտրում են մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին մասնակիցների հետ, հատկապես՝ ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, սպառազինությունների գնման կամ մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացման մասով․ էլ չենք խոսում այս օրերին Վաշինգտոնում անցկացվող այդ ռազմաքաղաքական դաշինքի գագաթնաժողովին մասնակցության մասին: Այս ամենը չի կարող ծայրահեղ ափսոսանքից բացի այլ բան չառաջացնել», – հայտարարել է Գալուզինը։

Գալուզինի խոսքով՝ «նման տեմպերով խորացնելով համագործակցությունը նրանց հետ, որոնց նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքերով լրջորեն կարող է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ այդ թվում ի վնաս սեփական անվտանգության»․

«Կարծում եմ՝ Հայաստանում բանիմաց մասնագետներն ու քաղաքական գործիչները հասկանում են նման անխոհեմ քայլերի հնարավոր վնասները, – հավելել է նա:

«Իմ կարծիքով՝ երկու աթոռի վրա նստելու փորձերի անիրատեսական լինելու մասին, թեկուզև մեկ այլ՝ տնտեսական ոլորտում, չափազանց պարզ արտահայտվեց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ անցած ամսվա վերջին Մոսկվայում կայացած «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում ունեցած ելույթում խոսելով ԵԱՏՄ -ում իր պարտավորությունների հետ կապված Երևանի եվրաինտեգրումների մասին», – եզրափակել է Գալուզինը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print