📷Մանրամասներ՝ Սյունիքի ողբերգական վթարից

Այսօր Սյունիքում զինծառայողներ տեղափոխող մեքենայի վթարի հետևանքով զոհվել են վարորդ Ա․ Մնացականյանն ու ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արմեն Մամյանը։ Այս մասին հայտնում է Shamhsyan.com-ը

Մյուս ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչ 20-ամյա Ազատ Առաքելյանը, Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Նորայր Դանիելյանը, Շիրակի մարզի բնակիչներ 20-ամյա Ռաֆիկ Ոսկանյանը, 20-ամյա Սամվել Մամիկոնյանն ու Տավուշի մարզի բնակիչ Հայկ Սառիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Զանգեզուրի կայազորային հոսպիտալ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print