Արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել է ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների արտաքին գործերի նախարարների պաշտոնական ընթրիքին մասնակցելու մասին։
«Պատիվ ունեցա ներկա լինելու ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների արտաքին գործերի նախարարների պաշտոնական ընթրիքին, որը կազմակերպվել էր Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից:
Դա լավ հնարավորություն էր՝ գործընկերների հետ շարունակելու մտքերի փոխանակումը տարածաշրջանային զարգացումների, ավելի կայուն և անվտանգ Հարավային Կովկասի և ընթացիկ մարտահրավերների վերաբերյալ Հայաստանի տեսլականի մասին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը: