Ցանկանում ենք հայ-ադրբեջանական հաշտեցումը որրքան հնարավոր է շուտ տեսնել. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին։

«Մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի, և խաղաղություն կտիրի»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք ցանկանում ենք այդ հաշտեցումը որքան հնարավոր է շուտ տեսնել»,- ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի իշխանությունները դրական քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ։

«Իր որոշումը կայացնելու է պարոն Իլհամը, ոչ թե ես։ Մեր սիրտն ուզում է, որ այն ստորագրվի, և խաղաղություն տիրի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հայաստանի վարչապետի հետ մեր հանդիպումներում մենք տեսնում ենք, որ դրական քայլեր կան։ Իմ եղբոր՝ Իլհամի հետ իմ հանդիպումներում նա նույնպես կողմ է, որ դրական քայլեր կատարվեն», — նշել է Էրդողանը։

«Ֆրանսիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, Հայաստանում իրականացնում է սպառազինության և ռևանշիզմի ակտիվ քաղաքականություն: Ինչպե՞ս կգնահատեք Ֆրանսիայի կովկասյան քաղաքականությունը, որը տարածաշրջանի համար օտար տարր է, այն ժամանակ, երբ խաղաղությանն առնչվող ջանքեր են գործադրվում. իրականացվում են ռեգիոնում». հարցին ի պատասխան Էրդողանն ասել է․ «Ուրեմն, տեղին չի լինի պառակտել կամ ստվեր գցել այնտեղի խաղաղության վրա»։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print