Վարչապետը Սասունիկում հետևել է միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին

Սասունիկում ընթացքի մեջ են միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները: 

Դպրոցի կառուցումը իրականացվում է Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 350,2 մլն դրամ է:

Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Շինաշխատանքները կավարտվեն 2025 թ.:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print