Կապանում այսօր ելույթ կունենա Մարիուս Պրեդան

Առաջին անգամ Հայաստանում Կապանի միջազգային երաժշտական փառատոնի բեմում ելույթ կունենա տաղանդավոր երաժիշտ Մարիուս Պրեդան:

«Իր «Պրեդայի ֆենոմեն» նախագծով Մարիուսը գրավել է դասական երաժշտության հազարավոր երկրպագուների սրտեր: Նա պարզապես երաժիշտ չէ, այլ երաժշտական ճարտարապետ»,- հայտնում են փառատոնի մամուլի ծառայությունից։

Համերգը կկայան այսօր, ժամը 20․00-ին, Կապանի երգեհոնային դահլիճում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print