🎦Բացահայտվել է Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվողի ինքնությունը

ՀԴԲ-ին հաջողվել է բացահայտել Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվողին՝ նա 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է։ Այս մասին հայտնում է Reuters-ը։Նա թաքնվել է բեմից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող ձեռնարկության տանիքում։

«Հրաձիգը, ով շաբաթ օրը փորձել է սպանել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է»,-նշված է հրապարակման մեջ։

Նշվում է նաև, որ Քրուքսը վնասազերծվել է։

Թոմաս Մեթյու Քրուքսն իր մտադրությունը իրագործելուց առաջ տեսանյութ է հրապարակել, որում ասում է.

«Ես ատում եմ հանրապետականներին, ես ատում եմ Թրամփին»:

Հիշեցնենք, որ հանրահավաքի ժամանակ մահափորձ է կատարվել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ։ Նա թեթև վիրավորվել է։ Սակայն նախկին նախագահը լավ է, նա հայտնվել է հանրության առաջ՝ նրան տեսել են ինքնաթիռից իջնելիս։ Թրամփը հեռվից ձեռքով ողջունել է լրագրողներին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print