Հայաստանի թիմը՝ արագ շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի թիմը դարձավ 2024 թվականի արագ շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնության բրոնզե մեդալակիր: 

Առաջնությունը անցկացվում էր հուլիսի 10-13-ը Հունգարիայի Միշկոլց քաղաքում:

Հայաստանը ներկայացնում էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը:

Թիմի կազմում էին գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը և վարպետի թեկնածու Արտյոմ Մանուկյանը:

Թիմի ավագն էր Երվանդ Հակոբյանը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/3Wk9glQ

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print