Մեկնարկել է ֆուտբոլի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի առաջին տուրի Հայաստան – Լատվիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը tickets.ffa.am-ում։
Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։
Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 4 տոմս։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում, հաղորդում է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը:
Տոմսերի գները․
Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000-3000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 5000-12000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 10000-16000 դրամ