Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հուլիսի 16-ին և 17-ին առանձին շրջաններում, 18-20-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 19-24 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն հուլիսի 18-20-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Երևանում հուլիսի 16-ին և 17-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 18-20-ն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print