Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական կլինիկաներն անվճար հետազոտություններ կանեն 5 մարզում

ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը շարունակում է մարզային այցերի հերթական շրջափուլը։ Այս անգամ մեր շարժական բուժախտորոշիչ կլինիկաները 15 այց կկատարեն Հայաստանի 5 մարզ։

Հանրային միջոցառումների ընթացքում ՌԴ օգնության ծրագրի շրջանակում Հայաստանին նվիրաբերված շարժական կլինիկաներում նախատեսվում են ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հետազոտություններ։ Դրանց վերաբերյալ պատասխանները կարող եք ստանալ 15-20 րոպեի ընթացքում։ Հետազոտություններին քաղցած մոտենալը պարտադիր չէ: Քաղաքացիներին կտրամադրվի նաև նախաթեստային և հետթեստային խորհրդատվություն։

Ժամանակացույցը՝ ստորև․

Գեղարքունիքի մարզ

  • հուլիսի 16՝ Լճափ
  • հուլիսի 18՝ Կարմիրգյուղ
  • հուլիսի 18՝ Աստղաձոր
  • հուլիսի 25՝ Վաղաշեն

Վայոց ձորի մարզ

  • հուլիսի 17՝ Շատին
  • հուլիսի 19՝ Սալի
  • հուլիսի 22՝ Շատին
  • հուլիսի 24՝ Շատին


Լոռու մարզ

  • հուլիսի 22՝ Լուսաղբյուր
  • հուլիսի 23՝ Ծաղկաբեր
  • հուլիսի 26՝ Խնկոյան
  • հուլիսի 29՝ Հարթագյուղ
  • օգոստոսի 5՝ Ջրաշեն


Արարատի մարզ

  • հուլիսի 23՝ Դաշտավան

Շիրակի մարզ

  • հուլիսի 24՝ Մայիսյան

Հիշեցում. ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում պարբերաբար իրականացվում են անվճար հետազոտություններ: Դրանց ժամանակացույցի և անցկացման վայրերի մասին նախապես տեղեկանալու համար հետևե՛ք մեր ֆեյսբուքյան էջի թարմացումներին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print