Շունը հարձակվել է մարդկանց վրա․ երեխայի վիճակը ծանր է

Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում շունը հարձակվել է մի քանի քաղաքացու վրա, որոնցից մեկը 4 տարեկան է, բոլորը տեղափոխվել են հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքը տեղի է ունեցել այսօր` հուլիսի 16-ին։ Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել նույն գյուղի բնակիչներ 4-ամյա Սամվել Մ․-ն, 25-ամյա Ռուստա Բ․-ն, 56-ամյա Քաջիկ Բ․-ն, 59-ամյա Շիրակ Ն․-ն և 42-ամյա Նառա Մ․-ն։ Երեխայի վիճակը ծանր է, գիտակցություն ունի։ Մյուս տուժածները ևս մի քանի օր մնալու են բժիշկների հսկողության տակ։

Նշվում է, որ մարդկանց վրա հարձակված շունը տուժածների հարևանինն է եղել։ Շանը վնասազերծելու համար գյուղ են մեկնել փրկարարները։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print